Նարեկ Մկրտչյանը և Համաշխարհային բանկի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության նոր ձևաչափերը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին՝ կազմակերպության Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորությամբ։
Ինչպես հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության նոր ձևաչափերին, «Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի» (ՍՊՎԾ 2) շրջանակում արդեն իսկ իրականացված ու նախատեսվող աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր։
Ամփոփվել են նաև ՍՊՎԾ 2 ծրագրի շրջանակում արձանագրված արդյունքները․ ներկայացվել է Միասնական սոցիալական ծառայության արդեն իսկ շահագործման հանձնված, ինչպես նաև շինարարական աշխատանքների փուլում գտնվող տարածքային կենտրոնների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն։ Անդրադարձ է կատարվել նաև արդյունքահեն ֆինանսավորման ձևաչափով համագործակցության հնարավորությանը՝ միաժամանակ ընդգծվել նաև Միասնական սոցիալական ծառայության կենտրոնական գրասենյակի կառուցման, Միասնական տեղեկատվական համակարգի ամբողջական ներդրման, ինչպես նաև մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ ջանքերի համախմբման կարևորությունը։