երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ՀՀ անշարժ գույքի շուկայում առաջին եռամսյակում իրականացվել է իրավունքի պետական գրանցման ավելի քան 49 հազար գործարք

ՀՀ անշարժ գույքի շուկայում առաջին եռամսյակում իրականացվել է իրավունքի պետական գրանցման ավելի քան 49 հազար գործարք

Կադաստրի կոմիտեից հայտնում են, որ այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ անշարժ գույքի շուկայում իրականացվել է իրավունքի պետական գրանցման 49 հազար 395 գործարք, որը 2010-2023 թվականների ընթացքում գրանցված եռամսյակային ամենաբարձր ցուցանիշն է:

Գործարքների քանակը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել է 15%-ով, մինչդեռ նախորդ եռամսյակի համեմատ՝ նվազել 10,3%-ով:

Հունվար-մարտ ամիսներին մայրաքաղաքում աճել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գները։

Նախորդող տարվա չորրորդ եռամսյակի համեմատ, 1 քառ. մետրի հաշվարկով, աճը կազմել է 1,8%, իսկ առաջին եռամսյակի համեմատ՝ 10,6%:

2023 թ. առաջին եռամսյակում իրականացվել է անշարժ գույքի նկատմամբ վարձակալության 3078 գործարք, որը 2022 թ. առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 39,3 %-ով։

2022-ի չորրորդ եռամսյակի համեմատ վարձակալության գործարքների քանակն աճել է 3,7%-ով:

May be a graphic of text

  • Կիսվել: