հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Դեկտեմբեր ամսին հետվճար ենթադրող անկանխիկ գործարքներ են իրականացրել շուրջ 67 հազար կենսաթոշակառու և նպաստառու

Դեկտեմբեր ամսին հետվճար ենթադրող անկանխիկ գործարքներ են իրականացրել շուրջ 67 հազար կենսաթոշակառու և նպաստառու

2022 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում հետվճար ենթադրող անկանխիկ գործարքներ են իրականացրել շուրջ 67 հազար կենսաթոշակառու և նպաստառու։

Հետվճարի չափն ընդհանուր առմամբ կազմել է շուրջ 226 միլիոն դրամ․ յուրաքանչյուրին տրվող հետվճարի միջին չափը՝ շուրջ 3400 դրամ։ Դեկտեմբեր ամսվա ընթացքում կենսաթոշակառուների և նպաստառուների կողմից իրականացվել է շուրջ 2 մլրդ 741 մլն դրամի անկանխիկ գործարք։

 Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի շրջանակում համագործակցող բանկերն են՝ ՎՏԲ Հայաստան բանկ, Արդշինբանկ, Հայբիզնեսբանկ, ԱԿԲԱ բանկ․ այլ մանրամասներ՝ տեսանյութում։

  • Կիսվել: