շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հեղուկ գազը Հայաստանում կթանկանա. Պատգամավոր

Հեղուկ գազը Հայաստանում կթանկանա. Պատգամավոր

Հեղուկ գազը Հայաստանում կթանկանա։ Այս մասին լրագրողներին ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Նա երեք գործոն է նշել, որով պայմանավորված է հնարավոր թանկացումը. Հայաստանը հեղուկ գազ չունի և ներկրում է, իսկ այդ շուկաներում կա որոշակի թանկացում։ Նրա խոսքով՝ երկրորդ գործոնն այն է, որ Հայաստանի շուկան փոքր է, իսկ ներկրման բարձր մենաշնորհացման աստիճանը շարունակում է պահպանվել։

Երրորդ գործոնը, որը պատնանշել է պատգամավորը, բարձր մենաշնորհացման շուկաների նկատմամբ վերահսկողական մարմնի հսկողությունն է։

  • Կիսվել: