ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հեղափոխությունից հետո 143. 000-ով ավելացել է աշխատատեղերի թիվը. Նիկոլ Փաշինյան

Հեղափոխությունից հետո 143. 000-ով ավելացել է աշխատատեղերի թիվը. Նիկոլ Փաշինյան

Հոկտեմբեր ամսվա տվյալներով գրանցված աշխատատեղերի ռեկորդ ունենք, ՀՀ-ում գոյություն ունի 691.000 գրանցված և վճարվող աշխատատեղ։ Այս մասին ԱԺ-ում պետբյուջեի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2018թ-ի մայիսի համեմատ, որը թավշյա հեղափոխության ամիսն է, 2022թ-ի հոկտեմբերին աշխատատեղեր թիվը ավել է 143.000-ով, իսկ 2018թ- սեպտեմբերի համեմատ, 2022թ-ի սեպեմբերին աշխատատեղերի թիվը ավել է 108.000-ով։ Այլ կերպ ասած՝ 4 տարի 4 ամսվա ընթացքում կառավարությունը ստեղծել է 143.000 աշխատատեղ»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ այդ ցուցանիշը կառավարության վարած տնտեսական քաղաքականության, մասնավորապես՝ ստվերի դեմ պայքարի և եկամտահարկի քաղաքականության բարեփոխման արդյունք են։

«Կառավարությունը ոչ միայն հավաքել է հարկերը, այլև այն վերադրաձերել է քաղաքացիներին, 2018թ-ին կառավարությունը քաղաքացիներին վերադարձրել է 4․7 մլրդ դրամ եկամտային հարկ, 2021թ-ին 32․7 մլրդ դրամ, աճը կազմել է 595 տոկոս»,- ասաց Փաշինյանը։

  • Կիսվել: