հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀԲ-ն 1 տարով չեղարկում է ՀՀ-ին տրամադրած վարկերի համար սահմանված հավելյալ տարեկան տոկոսադրույքը

ՀԲ-ն 1 տարով չեղարկում է ՀՀ-ին տրամադրած վարկերի համար սահմանված հավելյալ տարեկան տոկոսադրույքը

Հաշվի առնելով աշխարհի բոլոր երկրներում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված 2020 թվականին տնտեսական իրավիճակի վատթարացման վերաբերյալ կանխատեսումները՝ միջազգային ֆինանսական կառույցները փորձում են հնարավորինս աջակցել անդամ-պետություններին հաղթահարելու համավարակի հետեւանքները: Այս մասին հայտնում են Ֆինանսների նախարարությունից:

Այս համատեքստում Հայաստանի Հանրապետության եւ Համաշխարհային բանկի համատեղ աշխատանքի արդյունքում Զարգացման Միջազգային Ընկերակցության  կողմից Հայաստանին տրամադրված մի շարք վարկերի գծով գործող հավելյալ տոկոսադրույքի (տարեկան 1.7% դրույքաչափով) կիրառման մասին նախկինում կայացրած որոշումը մեկ տարի ժամկետով չեղարկվել է եւ չի կիրառվելու ֆիսկալ տարվա ընթացքում (2020 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2021 թվականի հունիսի 30-ը):

Համաշխարհային Բանկի եւ ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականներով հավելյալ 1.7% տոկոսադրույքի մեկ տարով չեղարկման արդյունքում՝ արտաքին տոկոսավճարների գծով ՀՀ պետական բյուջեի տնտեսումը կկազմի մոտ 13 մլն ԱՄՆ դոլար: 

  • Կիսվել: