կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայտնվելու ենք Քերոբյանի թիրախում, ասելու է՝ քաղաքապետարանը վնասում է շինոլորտին. Մանուկյան

Հայտնվելու ենք Քերոբյանի թիրախում, ասելու է՝ քաղաքապետարանը վնասում է շինոլորտին. Մանուկյան

Ո՞ր օրենքի համաձայն շինթույլտվություննների երկարաձգման համար վճար է սահմանվում եւ որքան է սահմանվում, եւ արդյոք դա համաձայնեցրել եք կառավարության հետ: Երեւանի ավագանու այսօրվա նիստում դիմելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի պաշտոնակատար Արման Ջհանգիրյանին, հարցրեց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը:

«Օրինակ, Վահան Քերոբյանի թիրախը լինելու է Երեւանի քաղաքապետարանը, ասելու է՝ մեր երկրում Երեւանի քաղաքապետարանը վնասել է շինոլորտին, որը համարվում է տնտեսության լոկոմոտիվներից մեկը, հանձինս ձեզ, պարոն Ջհանգիրյան, որ այs որոշումը ներկայացնում եք»,-ասաց նա:

Արման Ջհանգիրյանը մեջբերեց օրենքները, որոնց հիման վրա վճարներ են սահմանվում այս կամ այն ոլորտում:

Իր հերթին քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Մենք պայմանավորվել ենք հունվարին կառուցապատողների հետ ունենալ լայն հանդիպում այս թեմայի շուրջ քննարկում իրականացնելու: Օրենքը թույլ է տալիս նման որոշումներ կայացնել, բայց դրանք պետք է բալանսավորված լինեն: Միգուցե որոշ գոիտիներում փոփոխություններ իրականացնենք: Եթե նայենք ամենաթանկ տեղը, մոտավորապես մեկ քմ-ի վրա 74 դոլար է հավելյալ տուրքի չափ գալիս բոլոր տուրքերը միասին վերցրած: Իսկ Երեւանի կենտրոնում գներից, կարծում եմ՝ տեղյակ եք, ինչ մակարդակի են հասել»:

  • Կիսվել: