հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայտնաբերվել եւ ոչնչացվել են ռուսական «Яро» ապրանքանիշի ժամկետանց վաֆլիներ. ՍԱՏՄ

Հայտնաբերվել եւ ոչնչացվել են ռուսական «Яро» ապրանքանիշի ժամկետանց վաֆլիներ. ՍԱՏՄ

Օրերս Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ահազանգ էր ստացել, որ Գյումրի քաղաքի կենտրոնական շուկայում գտնվող «Արջուկ» խանութում վաճառվում են ժամկետանց կոֆետներ:

Այցելելով նշված իրացման կետ՝ ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները պարզել են, որ, այսպես կոչված՝ «ակցիայով», վաճառվում են ռուսական «Яро» ապրանքանիշի 23.09.2018թ. արտադրության շոկոլադապատ վաֆլիներ, որոնց ժամկետը լրացել է 23.07.2019 թվականին:

Շոկոլադապատ վաֆլիի ողջ խմբաքանակը՝ 20կգ, հանվել է իրացումից եւ տեղում ոչնչացվել:

 

 

  • Կիսվել: