կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայտարարվել է Հյուսիս-հարավի Ագարակից Վարդանիձոր եւ Վարդանիձորից մինչև թունելի ելք ճանապարհի շինաշխատանքների մրցույթ

Հայտարարվել է Հյուսիս-հարավի Ագարակից Վարդանիձոր եւ Վարդանիձորից մինչև թունելի ելք ճանապարհի շինաշխատանքների մրցույթ

Հյուսիս-հարավ ճանապարհի ներդրումային Տրանշ-4 ծրագրի շրջանակում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից հայտարարվել է Ագարակից Վարդանիձոր մոտ 21կմ ճանապարհի հիմնանորոգման, Վարդանիձորից մինչև թունելի ելք մոտ 11կմ ճանապարհի կառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթ։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից  հայտնում են, որ աշխատանքները պետք է իրականացվեն մանրամասն նախագծին և տեխնիկական բնութագրերի պահանջներին համապատասխան, որոնք Պատվիրատուի կողմից տրամադրվող մրցութային փաստաթղթի անբաժան մասն են:

Միջազգային մրցակցային ընթացակարգն անցկացվում է Ասիական զարգացման բանկի գնումների ուղեցույցներով սահմանված մեկ փուլ` երկու ծրար ձևաչափով, առանց նախաորակավորման փուլի և, ինչպես նկարագրված է մրցութային փաստաթղթերում, բաց է իրավասու երկրներ ներկայացնող բոլոր հայտատուների համար։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է սույն թվականի դեկտեմբերի 23-ը՝ ժամը 16.00 (Երևանի ժամանակով)։

Լրացուցիչ տեղեկություն կարելի է ստանալ հետևյալ հղումով։

  • Կիսվել: