շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայկական PopUp School-ը 540 հազար դոլար ներդրում է ստացել

Հայկական PopUp School-ը 540 հազար դոլար ներդրում է ստացել

Հայկական առցանց ուսուցման անհատականացված հարթակ PopUp School-ն ավելի քան 540 հազար դոլար նախասաղմնային ներդրում է ստացել:

Այս մասին «Լինկդին» հարթակում հայտնել է Dasaran-ի հիմնադիր, PopUp School-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Սուրեն Ալոյանը։  

«Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ ձեր երեխայի կրթությունը հատուկ հարմարեցված է նրա ուժեղ և թույլ կողմերին: Աշխարհ, որտեղ նրանք կարող են սովորել իրենց սեփական տեմպերով և իրենց պայմաններով։ Սա կրթության ապագան է, և այն այժմ հասանելի է PopUp School-ի միջոցով»,-գրել է Սուրեն Ալոյանը:

PopUp School-ը նախատեսված 8-12-րդ դասարանների աշակերտների համար: Հարթակն աջակցում է աշակերտներին՝ առաջարկելով դասեր, որոնք մշակված են՝ նրանց ուսուցման անհատական ոճը հաշվի առնելով:

  • Կիսվել: