շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայկական LiveBoard-ը հաղթել է She Loves Tech 2022 Summit-ի Արևմտյան Եվրոպայի մրցույթում՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը

Հայկական LiveBoard-ը հաղթել է She Loves Tech 2022 Summit-ի Արևմտյան Եվրոպայի մրցույթում՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը

Առցանց ուսուցման համար ինտերակտիվ հարթակ մշակած հայ հիմնադիրներ ունեցող LiveBoard ստարտափը հաղթել է She Loves Tech Summit-ի Արևմտյան Եվրոպայի տարածաշրջանի ստարտափ մրցույթում: 

Այս մասին հրապարակվել է She Loves Tech «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում։

LiveBoard-ը տրամադրում է բոլորը մեկում հարթակ, որը հատուկ ստեղծված է մանկավարժների համար: Այն թույլ է տալիս նրանց առցանց դասավանդման ձևաչափով սովորեցնել և շփվել ուսանողների հետ իրական ժամանակում, ինչպես նաև կազմակերպել նրանց դասավանդման գործընթացը: 

She Loves Tech-ը կանանց և տեխնոլոգիաների աշխարհի ամենամեծ ստարտափ մրցույթն է, որը ներկայում անցկացվում է աշխարհի ավելի քան 70 երկրում:

Ստարտափը նոյեմբերին կներկայանա Սինգապուրում կայանալիք Գլոբալ եզրափակչում:

  • Կիսվել: