երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայկական գինիները նախորդ տարի մրցույթում 11 ոսկե և 14 արծաթե մեդալ են նվաճել. Խոջոյան

Հայկական գինիները նախորդ տարի մրցույթում 11 ոսկե և 14 արծաթե մեդալ են նվաճել. Խոջոյան

Գինիների միջազգային մրցույթում 2023 թվականին հայկական գինիները 11 ոսկե և 14 արծաթե մեդալներ են նվաճել։ Ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։
 
Նա նաև ընդգծեց, որ հայկական գինիների արտահանման խթանման նպատակով թիրախային շուկաներում իրականացվել է 8 միջազգային ցուցահանդես, 30 համտես–շնորհանդես և այլն։
Խոսելով խաղողի տնկարկների մասին` Խոջոյանը նշեց` դրանք քարտեզագրվել են, հավաքագրվել է տառաթվային տեղեկատվությունը։
 
«Շուրջ 76%–ով համադրվել են կադաստրային քարտեզների հետ, ինչպես նաև նույնականացվել։ Մշակվել է նաև խաղողի ռեեստրի տեխնիկական առաջադրանքը և 2024 թվականին այն պետք է կիրառվի։ Ըստ արդյունքների` Հայաստանում առկա է շուրջ 11 830 ամբողջական այգի»,– նշեց էկոնոմիկայի փոխնախարարը։
 
Խոջոյանը շեշտեց` ուսումնասիրվել է նաև ֆրանսիական կոնյակի արտադրության փորձը և այս պահին աշխատանքներ են տարվում այդ փորձը Հայաստանում կիրառելու համար։

  • Կիսվել: