չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հայկական Dexatel-ը կհամագործակցի Viber-ի հետ

Հայկական Dexatel-ը կհամագործակցի Viber-ի հետ

Մայսիսից մեկնարկել է Viber և հայկական Dexatel նորարարական ամպային կապի հարթակի համագործակցությունը, որի արդյունքում կստեղծվի  ավելի պարզ եւ մատչելի հաղորդագրություններ ուղարկելու լուծումներ բիզնեսի սեփականատերերի համար: Այս մասին հայտնում  է wrcbtv.com-ը։

Այս համագործակցության շնորհիվ Dexatel-ի հաճախորդները այժմ կարող են հաղորդագրություններ ուղարկել Viber-ի բարձր զարգացած բիզնես հաղորդագրությունների ծառայությունների միջոցով: Այս համագործակցության արդյունքում ընկերությունները կկարողանան ավելի հեշտ շփվել իրենց հաճախորդների հետ եւ պահպանել ամուր հարաբերություններ, ապահովելով գրավիչ բովանդակություն՝ օգտագործելով Viber-ի հաղորդագրությունների առաջադեմ  լուծումներ: Նշվում է,որ ընկերությունը նաեւ ընդլայնում է Viber-ի հաճախորդների բազան, քանի որ Viber-ի բիզնես լուծումը արդեն հասանելի է դառնում նաեւ Dexatel-ի հաճախորդների համար:

  • Կիսվել: