հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Հայկական ավիաուղիները» Երևան է տեղափոխել առաջին ինքնաթիռը

«Հայկական ավիաուղիները» Երևան է տեղափոխել առաջին ինքնաթիռը

Նորաստեղծ «Հայկական ավիաուղիներ» ՍՊԸ-ն, որը որեւէ կապ չունի Հայաստանի նախկին ազգային ավիափոխադրող «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ի հետ, Երեւան է տեղափոխել իր առաջին ինքնաթիռը։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել «Airbus A321-200» տիպի ինքնաթիռը, որն արդեն ներկված է հայկական նոր ավիաընկերության գույներով։ Օդանավն առայժմ կրում է ավստրիական գրանցում՝ OE-ISO, սակայն հավանաբար առաջիկայում կգրանցվի ՀՀ օդանավերի ռեգիստրում։ Այս մասին գրում է «Հետք»-ը։

«Հայկական ավիաուղիներ» ՍՊԸ-ի մասին գրել էինք այս տարվա սեպտեմբերին։ Այս ընկերությունը պետական գրանցում է ստացել 2021 թ․ փետրվարին։ Հատկանշական է, որ դրանից 2 ամիս առաջ՝ 2020-ի դեկտեմբերին, սնանկության դատարանն ի վերջո ազդարարեց «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ի սնանկության գործի ավարտը, որն ընթանում էր 2003 թվականից։ Այդպիսով՝ «ՀԱՈւ»-ն լուծարվեց, եւ 2 ամիս անց Երեւանում ստեղծվեց նոր ընկերություն ավիատոր Արարատ Սարգսյանի կողմից։

Հետաքրքիր է, որ չնայած նոր ընկերությունը իրավաբանորեն որեւէ առնչություն չունի նախկին ազգային ավիափոխադրողի հետ, նրա իրավահաջորդը չէ, այդուհանդերձ, թե՛ Հայաստան բերված օդանավի վրա, թե՛ իր կայքում ՍՊԸ-ն օգտագործում է «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ի տարբերանշանը՝ լոգոն:

Արարատ Սարգսյանը, իր իսկ պատմելով, ավարտել է Կիեւի ավիացիոն ինստիտուտը, օդանավերի կոմերցիոն շահագործման մասնագետ է: Հետագայում ավարտել է նաեւ Լենինգրադի քաղավիացիայի ակադեմիան: 1996-ին մի շարք անձանց հետ հիմնադրել է «Արմավիան» (2014-ից սնանկ է), եղել դրա առաջին գլխավոր տնօրենը: Նախկինում Ա․ Սարգսյանն աշխատել է նաեւ «Հայկական ավիաուղիներում», եղել է Հայաստանի քաղավիացիայի պետի տեղակալ:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: