կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Երևան-Բաթում չվերթի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել չվերթից 20 րոպե անց, թռիչքը կայացել է որոշ ուշացումով (տեսանյութ)

Երևան-Բաթում չվերթի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել չվերթից 20 րոպե անց, թռիչքը կայացել է որոշ ուշացումով (տեսանյութ)

Ֆեյբուք սոցիալական ցանցում մի քանի օգտատերեր լուսանկարներ և կարճ տևողությամբ տեսանյութեր են հրապարակել և ահազանգել, որ «Հայկական ավիաուղիներ»-ի Երևան-Բաթում չվերթի ինքնաթիռը տեխնիկական խնդիրների պատճառով օդ բարձրանալուց 20 րոպե անց վթարային վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։

Խնդրի հետ կապված «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանը Factor.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ ինքնաթիռն օդանավակայան է վերադարձել, բայց մի փոքր ուշացումով չվերթը կայացել է։

Թե ինչ տեխնիկական խնդիրների պատճառով է ինքնաթիռը վթարային վայրէջք կատարել, «Զվարթնոց» օդանավակայանից չհայտնեցին՝ նշելով, որ ավիաընկերությունը պետք է մեկնաբանի չվերթի վերադարձի պատճառները:

Factor.am-ինմինչև այս պահը չի հաջողվել «Հայկական ավիաուղիներ»-ից մեկնաբանություն ստանալ․ «Սփյուռ»-ում նշված հեռախոսահամարը չի պատասխանում։

  • Կիսվել: