չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Հայէկոնոմբանկը 100 մլն դրամի աջակցություն է տրամադրել ջրհեղեղից տուժածներին

Հայէկոնոմբանկը 100 մլն դրամի աջակցություն է տրամադրել ջրհեղեղից տուժածներին

Հայէկոնոմբանկը 100 մլն դրամի օգնություն է հատկացրել Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 26-ին տեղի ունեցած ջրհեղեղի ծանր հետևանքներից տուժած բնակիչներին: Նվիրաբերված միջոցները փոխանցվել են աղետից տուժածներին աջակցելու նպատակով ՀՀ Ֆինանսների նախարարությունում բացված գանձապետական հաշվին:

«Հայէկոնոմբանկը մշտապես պատրաստ է իր ակտիվ մասնակցությունն ունենալ երկրի սոցիալական կյանքում, կանգնել իր պետության և հայրենակիցների կողքին` հատկապես նման ծանր և դժվարին պահերին: Հուսով ենք, որ օգնությունը կնպաստի տուժածների բարեկեցության արագ վերականգնմանը»,- իր խոսքում նշել է Հայէկոնոմբանկի Խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը:

  • Կիսվել: