երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հայաստանը Վերին Լարսում կուտակված շուրջ 200 բեռնատար ունի

Հայաստանը Վերին Լարսում կուտակված շուրջ 200 բեռնատար ունի

Հայաստանը Վերին Լարսում կուտակված շուրջ 200 բեռնատար ունի։ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 21-րդ նիստին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նա երախտագիտություն է հայտնել ռուսական կողմին՝ Վերին Լարսի անցակետում մշտապես առաջացող ճգնաժամային իրավիճակներին օպերատիվ արձագանքելու համար։

«Ցավոք, այս պահին ևս մենք այնտեղ ունենք կուտակված շուրջ 200 բեռնատար, և խորհրդանշական կլիներ այսօրվա հանդիպումը այդ թվում նվիրել այս խնդրի լուծմանը։

Չեմ թաքցնի, որ Հայաստանի Հանրապետության համար տրանսպորտային և լոգիստիկ շղթաների անխափան աշխատանքը առաջին հերթին պարենային անվտանգության ապահովման կարևոր գործոն է»,- ասել է ՀՀ փոխվարչապետը:

  • Կիսվել: