շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանը վարկունակության կորուստ հնարավոր է ունենա․ Էկոնոմիկայի փոխնախարար

Հայաստանը վարկունակության կորուստ հնարավոր է ունենա․ Էկոնոմիկայի փոխնախարար

Հայաստանը ստեղծված ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում վարկունակության կորուստ հնարավոր է ունենա, այսօր միասնական տեղեկատվական կենտրոնում հայտարարեց Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին՝ միջազգային կազմակերպությունները՝ ԱՄՀ-ն, «Մուդդիս», Համաշխարհային բանկ, Հայաստանի ՀՆԱ-ի վերաբերյալ կանխատեսում են ներկայացրել, արդյոք իրատեսական են դրանք և ինչպես դա կարո՞ղ է ազդել այդ ՀՀ-ի վարկունակության վրա։

Այդուհանդերձ, վարկունակության անկման իմաստով ամբողջ աշխարհի երկրները նման խնդիր ունեն՝ չհաշված մեկ-երկու բացառություններ։

«Հաշվի առնելով կառավարության գործողությունները և հաշվի առնելով մեր տնտեսական գործունեությունը, Հայաստանի վարկունակության կորուստն ավելի ցածր կլինի, քան տարածաշրջանի երկրներինը», -հավելեց փոխնախարարը։

Փոխնախարարը նաև ասաց, որ այդ գնահատականները իրատեսական են, քանի որ հիմնված են հստակ կանխատեսումային գործիքների վրա, տնտեսագիտական հիմնական թեզերի ու թեորիաների վրա։

Նշենք, որ ըստ ԱՄՀ կանխատեսումների, Հայաստանի ՀՆԱ-ն կկրճատվի 1,5 տոկոսով, սակայն հաջորդ տարի կգրանցի 4,8 տոկոս աճ:

  • Կիսվել: