երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հայաստանը Ռուսաստանին կոնյակի հիմնական մատակարարն է

Հայաստանը Ռուսաստանին կոնյակի հիմնական մատակարարն է

«Росалкогольтабакконтроль»-ի ղեկավար Իգոր Ալյոշինը ներկայացել է, թե որ երկրներն են 2023 թվականին Ռուսաստանին կոնյակի հիմնական մատակարարները։

Ըստ այդմ՝ ներմուծումը Հայաստանից՝ 61,7 տոկոս, Վրաստանից՝ 22,5 տոկոս։ Ֆրանսիայից կոնյակի ներմուծումը կազմել է 7,4 տոկոս, Իսպանիայից՝ 2,8 տոկոս։

Նշվում է, որ Ռուսաստանը 2023 թվականին ներմուծել է 102 միլիոն դեկալիտր (դալ) ալկոհոլային արտադրանք, ինչը 6,5 տոկոսով ավելի է, քան 2022 թվականին։

  • Կիսվել: