երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հայաստանը Ռուսաստան հավկիթի խոշոր արտահանողն է

Հայաստանը Ռուսաստան հավկիթի խոշոր արտահանողն է

Հայաստանը հավկիթի ամենախոշոր արտահանող երկիրն է Ռուսաստան։ Այս մասին է վկայում «ՌԻԱ Նովոստի»-ի հրապարակած վերլուծությունը։

Ըստ աղբյուրի՝ ընթացիկ տարվա 9 ամիսներին Հայաստանից ՌԴ է արտահանվել 20 տոննա հավկիթ՝  21,2 հազար դոլար արժողությամբ։

Վերլուծության համաձայն՝ ԱՊՀ անդամ չհանդիսացող երկրները հավկիթ գրեթե չեն արտահանում Ռուսաստան. այս տարվա ինն ամսում ընդամենը 2,4 տոննա է մատակարարվել, որի ընդհանուր արժեքը կազմում է 11 հազար դոլար։

Ամենից շատ ապրանք է մատակարարել Նորվեգիան (10,7 հազար դոլար), Մարոկկոն (600 դոլար) և Բրազիլիան (100 դոլար)։

Թուրքիան, որի համար «Ռոսսելխոզնադզորը» դեկտեմբերի սկզբին ընդլայնել է Ռուսաստան հավկիթ մատակարարելու թույլտվությունը, ընդհանրապես չի արտահանում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: