հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանը պետք է երկարաձգի թուրքական ապրանքների էմբարգոն. Քերոբյան

Հայաստանը պետք է երկարաձգի թուրքական ապրանքների էմբարգոն. Քերոբյան

Հայաստանը պետք է երկարաձգի թուրքական ապրանքների էմբարգոն, քանի դեռ տեղական ապրանքները չեն կարողացել հաջողությամբ մրցակցել դրանց հետ: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նա հիշեցրեց, որ էմբարգոն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից՝ կես տարի ժամկետով: Ըստ նախարարի՝ արգելքը պետք է ընդլայնել գոնե եւս մեկ անգամ, իսկ ավելի լավ է՝ այնքան, որքան կպահանջվի, որպեսզի տեղական բիզնեսը կարգավորի սեփական արտադրությունը՝ մրցակցային գներով:

Քերոբյանն ասաց. ՛՛Եթե մենք արդեն կիրառել ենք այդ էմբարգոն, ապա պետք է այն երկարաձգել այնքան, որ տեղական արտադրողները ուժ կուտակեն եւ դառնան մրցունակ: Մենք պետք է ժամանակ տանք մեր արտադրողներին դրա համար՛՛:

  • Կիսվել: