ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայաստանը միանում է ԵԱՏՄ–ի ու Վիետնամի մաքսային համագործակցության համաձայնագրին

Հայաստանը միանում է ԵԱՏՄ–ի ու Վիետնամի մաքսային համագործակցության համաձայնագրին

Հայաստանը միանում է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային մարմինների և Վիետնամի միջև էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման համաձայնագրին։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Կառավարության համոզմամբ` տեղեկատվության կանոնավոր փոխանակման գործընթացը կնպաստի ապրանքների մաքսային ձևակերպումների գործընթացի արագացմանը, ինչպես նաև հնարավոր խախտումների արագ բացահայտմանը:
 
ԵԱՏՄ–Վիետնամ մաքսային համագործակցությունը մեկնարկել է 2018թ-ի հունիսի 28-ին Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների ու Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև Բրյուսելում ստորագրված ազատ առևտրի համաձայնագրով, որը սկսել է գործել 2019թ․ դեկտեմբերի 19-ին:
Սկզբնական շրջանում այն վերաբերում էր կոնկրետ ապրանքների։ Համաձայնագրի նորացված տարբերակով այն նախատեսվում է տարածել բոլոր ապրանքների վրա:

  • Կիսվել: