չորեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2025
Հայաստանը կվավերացնի Չինաստանի հետ համագործակցության մասին համաձայնագիրը

Հայաստանը կվավերացնի Չինաստանի հետ համագործակցության մասին համաձայնագիրը

Հայաստանը կվավերացնի 2021թ. նոյեմբերի 15-ին Չինաստանի կառավարության հետ ստորագրած համաձայնագիրը տեխնիկական եւ տնտեսական համագործակցության մասին։ Նոյեմբերի 10-ին համապատասխան նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության նիստում։

Համաձայնագիրը նախատեսում է անհատույց օգնություն Չինաստանի կառավարության կողմից՝ Հայաստանի Հանրային հեռուստատեսության նոր հեռարձակող տաղավարի նախագծի եւ փոխհամաձայնեցված այլ նախագծերի իրականացման շրջանակում։

  • Կիսվել: