հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանը կմասնակցի Սալոնիկում անցկացվող «Philoxenia» 37-րդ զբոսաշրջային ցուցահանդեսին

Հայաստանը կմասնակցի Սալոնիկում անցկացվող «Philoxenia» 37-րդ զբոսաշրջային ցուցահանդեսին

Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակով առաջին անգամ ներկա կլինի Հունաստանի զբոսաշրջային ոլորտի կարևորագույն իրադարձությանը` Սալոնիկում անցկացվող «Philoxenia» 37-րդ Միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին, որը տեղի կունենա նոյեմբերի 18-20-ը: Այս մասին հայտնեցին Հունաստանում ՀՀ դեսպանությունից: 
 
 
Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը իրականացվում է Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակներում:
Հայաստանի մասնակցության նպատակն է՝ խթանել հայկական զբոսաշրջության ոլորտը, երկկողմ ու բազմակողմ առևտրային, ներդրումային և տնտեսական հարաբերությունները, ինչպես բարեկամ Հունաստանի, այնպես էլ այլ երկրների հետ:
 
Հայաստանի մասնակցությունը Սալոնիկի «Philoxenia» 37-րդ Միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հունաստանում ՀՀ դեսպանության, ինչպես նաև Սալոնիկում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության և Հունաստան-Հայաստան առևտրի պալատի նախաձեռնությամբ և համատեղ ջանքերով:
 
Դեսպանությունը կոչ է անում Հայաստանով հետաքրքրված բոլոր բարեկամներին այդ օրերին այցելել ցուցահանդես, մասնավորապես հայկական տաղավար:

  • Կիսվել: