կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Հայաստանը կմասնակցի Ֆրանսիայում կայանալիք Sial-2024 միջազգային ցուցահանդեսին

Հայաստանը կմասնակցի Ֆրանսիայում կայանալիք Sial-2024 միջազգային ցուցահանդեսին

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են՝ հոկտեմբերի 19-23-ը Ֆրանսիայի Հանրապետության Փարիզ քաղաքում կանցկացվի Sial-2024 սննդի և խմիչքի միջազգային ցուցահանդեսը:
 
Sial-2024-ը աշխարհի ամենամեծ արտահանման հարթակներից մեկն է։ Ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու տարբեր երկրներից ներկայացված՝ համաշխարհային ճանաչում ունեցող՝ սննդի և խմիչքի արտադրողներին։
 
Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նախատեսված է միասնական տաղավարով, որն ընկերություններին կտրամադրվի անվճար։ Կացության և ճանապարհային ծախսերը հոգում են մասնակիցները։
 
Ցուցահանդեսի մանրամասներին և մասնակցության պայմաններին կարելի է ծանոթանալ այստեղ:
 
Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են մինչև հունիսի 20-ը գրանցվել հետևյալ հղումով:

  • Կիսվել: