երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանը կկարողանա ԵՏՀ-ից ստանալ 20 մլն դոլար

Հայաստանը կկարողանա ԵՏՀ-ից ստանալ 20 մլն դոլար

Հայաստանը պետք է վավերացնի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի սուբսիդավորման ծրագիրը մոտ 20 մլն դոլարի ծավալով։ Այս մասին Ազգային ժողովում, համապատասխան արձանագրության քննարկման ժամանակ, փետրվարի 27-ին հայտնել է էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնակար Նարեկ Տերյանը։

Այս նախագծի շրջանակում աջակցությունը տրամադրվում է վարկային տոկոսի սուբսիդավորման տեսքով։ Ընդ որում՝ սուբսիդիայի չափը հավասար է լինելու Կենտրոնական բանկի հաշվեդրույքի չափին։ Սակայն գործարարները կարող են դառնալ ծրագրի մասնակից միայն մի պայմանով. եթե վարկերի տոկոսադրույքը չգերազանցի +6,5 տոկոս ամփոփ դրույքը։

Բյուջեն ծրագի շրջանակում 2024թ. համար կկազմի 20-22 մլն դոլար։ Յուրաքանչյուր բիզնես միավորի կարող է հատկացվել 3,8 մլն ռուբլու աջակցություն տարեկան։ Այնուամենայնիվ, կա պայման. նախագիծը պետք է հաշվարկվի ոչ ավելի, քան 5 տարվա համար։

Ինչպես բացատրել է պաշտոնյան, նախագծերն ընտրվելու են եւ պետք է համապատասխանեն մի շարք չափորոշիչների։ Մասնավորապես, նախագիծը պետք է իրականացվի երեք կամ ավելի անդամ պետությունների մասնակիցների կողմից։

Նախագծին կարող են մասնակցել արդյունաբերության 26 ճյուղերի ընկերություններ, մասնավորապես, թեթեւ արդյունաբերության, վերականգնվող էներգետիկայի եւ էներգիայի կուտակման համակարգերի, ինչպես նաեւ ոսկերչության ոլորտներից։

  • Կիսվել: