հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Հայաստանը կչեղարկի «Հյուսիս-հարավ» մայրուղու կապալառուի հետ պայմանագիրը. Ավինյան

Հայաստանը կչեղարկի «Հյուսիս-հարավ» մայրուղու կապալառուի հետ պայմանագիրը. Ավինյան

«Ընկերությունը դեպի սնանկացում է գնում, եւ մենք տվյալ պահին գտնվում ենք պայմանագրի միակողմանի լուծման գործընթացում։ Ամենայն հավանականությամբ, նաեւ արբիտրաժային գործընթաց կլինի»,-այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ խոսելով Հայաստանի կողմից «Հյուսիս-Հարավ» մայրուղու կապալառուի՝ իսպանական Corsan Corviam ընկերության հետ պայմանագիրը միակողմանիորեն չեղարկելու մասին:

Փոխվարչապետը նշեց, որ իրենք խնդիրներ ունեն Corsan Corviam-ի հետ, իսկ այդ գործընթացը միաժամանակ կարագացնի ճանապարհի կառուցումը, քանի որ սնանկացող ընկերությունը չէր կարող այն կառուցել։

«Այժմ մենք քննարկում ենք, թե ինչ կերպ կլուծվի խնդիրը»,-ասաց փոխվարչապետը։ Նա չի բացառում ճանապարհի այդ հատվածի կառուցման համար տենդերի հայտարարումը։

 Նշենք, որ 556 կմ ընդհանուր երկարությամբ «Հյուսիս-Հարավ» միջանցքն ըստ ծրագրի պետք է Հայաստանի (Մեղրի-Կապան-Գորիս-Երեւան-Աշտարակ-Գյումրի-Բավրա) եւ Վրաստանի տարածքով ելք ապահովի դեպի Սեւ ծով եւ եվրոպական երկրներ։

 

  • Կիսվել: