երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանը եւ Թունիսը դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար հանում են վիզայի պահանջը

Հայաստանը եւ Թունիսը դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար հանում են վիզայի պահանջը

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 17-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Թունիսի կառավարությունների միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի վիզայի պահանջը հանելու մասին համաձայնագրին:

Որոման հիմնավորման մեջ նշվում է. «Հայաստանը և Թունիսը վարում են բարեկամական և զարգացող երկկողմ հարաբերություններ:

Թունիսի Հանրապետությունը հյուսիսաֆրիկյան տարածաշրջանի բարեկամ պետություն է, որի հետ Հայաստանը երկկողմ և բազմակողմ հարթակներում վարում է զարգացող և ընդլայնվող հարաբերություններ:

Վերջին տարիներին Թունիսի Հանրապետության հետ զարգանում է ինչպես քաղաքական, այնպես էլ՝ տնտեսական և հումանիտար համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ զբոսաշրջային:

Միևնույն ժամանակ, Թունիսը հանդիսանում է Հայաստանի կարևոր գործընկեր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում:

Այս համաձայնագրի կնքումը հնարավորություն է տալիս նպաստելու Թունիսի հետ քաղաքական երկխոսության ընդլայնմանն ու խորացմանը, տարբեր մակարդակներով փոխայցելությունների աշխուժացմանը:

  • Կիսվել: