շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանը ԵԱՏՄ-ից գորգերի և պարկերի համար հումքի ներկրման արտոնություն կստանա

Հայաստանը ԵԱՏՄ-ից գորգերի և պարկերի համար հումքի ներկրման արտոնություն կստանա

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը թույլ է տվել Հայաստանին եւ Բելառուսին առանց տուրքի ջուտի մանրաթել ներմուծել (Հայաստանի համար՝ 23 հազար տոննա, Բելառուսի համար՝ 6 հազար տոննա ծավալով), արտոնությունը գործելու է երկու տարի, մինչեւ 2026թ. փետրվարի 28-ը, տեղեկացրել է «Беларусь сегодня»-ն։

Ջուտի մանրաթելը օգտագործվում է գորգերի եւ պարկերի արտադրության համար։

«Այս արտոնությունը թույլ կտա կայուն աշխատանք ապահովել պատժիչ ճնշման պայմաններում»,- ասել է ԵՏՀ մաքսային վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը։

Նշենք, որ ջուտի մանրաթելի հիմնական մատակարարն աշխարհում Բանգլադեշն է։ Հայաստանը 2022թ. ներմուծել է 900 հազար դոլարի մանրաթել, իսկ 2023-ին՝ 2,3 մլն դոլարի։

Դա բնական նյութ է, որն ստացվում է ջուտ բույսից։ Այն ունի բարձր ամրություն եւ դիմացկուն է, ինչպես նաեւ լավ է պահպանվում խոնավության եւ ուկտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության դեպքում, օգտագործվում է պարկերի, գորգերի, ճոպանների, ժապավենների արտադրության, դեկորատիվ ցինկապատման համար։ 2022թ. մարտի 28-ից մինչեւ 2023թ. մարտի 31-ը ԵԱՏՄ պետությունների տնտեսություններին աջակցելու համար ջուտի մանրաթելի նկատմամբ կիրառվել է ներմուծման զրոյական տուրք։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: