չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Հայաստանը ձգտում է դառնալ տեխնոլոգիական նորարար լուծումներով երկիր. Մխիթար Հայրապետյան

Հայաստանը ձգտում է դառնալ տեխնոլոգիական նորարար լուծումներով երկիր. Մխիթար Հայրապետյան

Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնի բացումը կարևոր իրադարձություն է երկրի գիտատեխնոլոգիական կյանքում։ Ինժեներական քաղաքում Շառլ Ազնավուրի անվան «Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնի» բացման հանդիսավոր արարողության ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Սա գեղեցիկ օրինակ է, թե ինչպես պետությունը կարող է մեկտեղել ջանքերը մասնավոր հատվածի հետ, զուգահեռ առանձին օրակարգեր ունենալով հանդերձ՝ խոշոր, ռազմավարական նախագծերի շուրջ համատեղել ջանքերը և ստանալ մի գեղեցիկ արդյունք»,- նշեց նախարարը։

Նա հավելեց՝ Հայաստանը ձգտում է դառնալ տեխնոլոգիական նորարար լուծումներով երկիր, նորարար լուծումներ, որ կառաջարկի ոչ միայն սեփական ժողովրդին, այլև Երկիր մոլորակին։

«Այստեղ կարևոր են այն ջանքերն ու քաղաքականությունները, որ կառավարությունն ու մասնավոր հատվածը համատեղ, սինքրոն իրականացնում են՝ ստանալու մրցունակ տնտեսություն հենց տեխնոլոգիական նորարար լուծումների միջոցով»,- նշեց Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ ինժեներական քաղաքն իր նոր գերհամակարգչային լաբորատորիայով մեզ առաջ է մղելու այս երազանքի ճանապարհին։

Նախարարը նշեց, որ այս կենտրոնը մեզ հնարավորություն կտա նաև պատրաստելու բարձր որակավորում ունեցող մասնագետների։

  • Կիսվել: