ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանը դեռ չի պատրաստվում ԱՄՀ-ից վարկեր ներգրավել

Հայաստանը դեռ չի պատրաստվում ԱՄՀ-ից վարկեր ներգրավել

Հայաստանը դեռ չի պատրաստվում Արժույթի միջազգային հիմնադրամից վարկեր ներգրավել, այդ մասին InfoPort.am-ը տեղեկանում է ՀՀ Ֆինանսների նախարարությունից։

«Հայաստանը Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ դեռևս ընթացքում գտնվող եռամյա «նախազգուշական» ծրագիր ունի, որի շրջանակում համատեղ աշխատանք է տարվում ԿԲ և ԱՄՀ գործընկերների հետ, որպեսզի լրացուցիչ ֆինանսական միջոցների կարիքի հստակեցումից հետո՝ գտնվեն դրա բավարարման լավագույն լուծումները։

Բնականաբար, քննարկվում է նաև ԱՄՀ-ի հետ գործող ծրագրի շրջանակում, վճարային հաշվեկշռի համար, արտաքին գործոններով պայմանավորված, անհրաժեշտության դեպքում, նախատեսված վարկային միջոցների բյուջետային նպատակներով օգտագործելու հնարավորությունը»,- նշվում է Ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: