երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հայաստանը «Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների» նախարարական հանդիպում կկազմակերպի

Հայաստանը «Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների» նախարարական հանդիպում կկազմակերպի

Դեկտեմբերի 14-15-ին Հայաստանում կանցկացվի «Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների» նախարարական հանդիպում։ Նախարարական հանդիպման կազմակերպման հարցն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 14-ի նիստի օրակարգում։

«Տարածաշրջանային հանդիպումը լավ հնարավորություն է «Խաղաղության խաչմերուկի» հայեցակարգը միջազգային հանրությանը ներկայացնելու և Հարավային Կովկասում տրասնպորտային ենթակառուցվածքները պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, հավասարության և իրավազորության հիման վրա ապաշրջափակելու հայկական կողմի մոտեցումներն առաջ մղելու համար»,- նշված է արտգործնախարարության հիմնավորումներում։

Միջոցառման ծախսերը կկազմեն մոտ 220 միլիոն դրամ։ Հաշվի առնելով վերոհիշյալ միջոցառման կազմակերպումից բխող հնարավորությունները ՀՀ արտաքին քաղաքական առաջնայնությունների առաջմղման առումով՝ Հայաստանի կողմից ստանձնվող ֆինանսական պարտավորությունները ԱԳՆ-ն գնահատում է արդարացված:

  • Կիսվել: