Հայաստանը դարձել է Վրաստան կենդանի ձկան գլխավոր մատակարարը
Հայաստանը դարձել է Վրաստան կենդանի ձկան գլխավոր մատակարարը՝ ներմուծման ընդհանուր ծավալում ունենալով 82% մասնաբաժին։ Այդ մասին հաղորդում են վրացական ԶԼՄ-ները։
Ստորև ներկայացված են հինգ երկրները, որոնցից Վրաստանը 2026 թվականի առաջին կիսամյակում ամենաշատ կենդանի ձուկ է գնել.
Հայաստան — 210 հազար դոլար (15 տոննա)
Բելգիա — 193,5 հազար դոլար (1,2 տոննա),
Արաբական Միացյալ Էմիրություններ — 94,4 հազար դոլար (0,8 տոննա),
Գերմանիա — 16,1 հազար դոլար (0,2 տոննա),
Ինդոնեզիա — 15,6 հազար դոլար (0,5 տոննա)։



