երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանը դադարեցրել է Փոթիով դեպի Կովկաս նավահանգիստ լաստանավային փոխադրումները․ Քերոբյան

Հայաստանը դադարեցրել է Փոթիով դեպի Կովկաս նավահանգիստ լաստանավային փոխադրումները․ Քերոբյան

Հայաստանը դադարեցրել է Փոթիով դեպի Կովկաս նավահանգիստ լաստանավային փոխադրումները՝ այս երթուղու ոչ շահութաբեր լինելու պատճառով։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Այո, լաստանավը աշխատել է մի քանի ամիս, մեր գնահատմամբ, ինքը չի առաջացրել բավարար հետաքրքրություն արտահանողների ու ներմուծողների մոտ, ընկերությունները չեն օգտագործել այդ լաստանավն այնպես, որ մենք շարունակեինք շահագործել այդ ուղղությունը»,-ասել է նախարարը։

Ավելի վաղ Քերոբյանը հայտարարել էր, որ Փոթի նավահանգստից դեպի Կովկաս նավահանգիստ բեռների լաստանավային փոխադրումը թույլ կտա միացնել հայկական երկաթուղային համակարգը Եվրասիական տնտեսական միության երկրների ենթակառուցվածքներին։ Նա նաև պնդում էր, որ լաստանավային փոխադրումները կբարձրացնեն Հայաստանի տնտեսության մրցունակությունը, ինչպես նաև կբարելավեն տրանսպորտային կապը ոչ միայն Ռուսաստանի, այլև Բելառուսի և Ղազախստանի հետ։

  • Կիսվել: