հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանը 61-րդ տեղում է՝ ըստ Arton Capital աշխարհի անձնագրային վարկանիշի

Հայաստանը 61-րդ տեղում է՝ ըստ Arton Capital աշխարհի անձնագրային վարկանիշի

Կանադական Arton Capital խորհրդատվական ընկերության 2024 թվականի Global Passport Power Rank-ի համաձայն՝ Հայաստանը, Ադրբեջանը և Լեսոտոն 61-րդ տեղում են։

Այս վարկանիշի ցուցանիշը տարբեր երկրներ առանց վիզայի մեկնելու հնարավորությունն է։

Բոլոր երեք երկրների շարժունակության միավորը եղել է 83։

Ըստ այս վարկանիշի՝ 37 երկիր առանց վիզայի է ՀՀ անձնագիր ունեցողների համար, 46 երկրներում վիզա կարելի է ստանալ ժամանելուն պես, իսկ 155 երկրներում վիզա պահանջվում է։

Նման իրավիճակ է ստեղծվել նաև Ադրբեջանի քաղաքացիների համար։

Ինչ վերաբերում է Լեսոտոյին, ապա 49 երկիր առանց վիզայի է այս երկրի անձնագիր ունեցողների համար, 34-ը վիզա է տալիս ժամանելիս, 115-ը՝ վիզա է պահանջում։

Համաշխարհային վարկանիշում առաջին տեղն է զբաղեցրել Արաբական Միացյալ Էմիրությունները՝ շարժունակության 180 միավորով։

Այս երկրի քաղաքացիները կարող են առանց վիզայի ճանապարհորդել 132 երկիր, նրանք կարող են վիզա ստանալ 48 երկիր ժամանելուն պես, և միայն 18 երկրներում է վիզա պահանջվում Էմիրությունների համար։

Վերջին՝ 96-րդ տեղում սիրիական անձնագիրն է, որի առկայությունը թույլ է տալիս առանց վիզայի ճանապարհորդել աշխարհի միայն 9 երկիր։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: