հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանը 2022 թվականին ԵՏՀ քվոտաներ չի սահմանի տավարի եւ խոզի մսի ներմուծման համար․ նախարար

Հայաստանը 2022 թվականին ԵՏՀ քվոտաներ չի սահմանի տավարի եւ խոզի մսի ներմուծման համար․ նախարար

Հայաստանը 2022-ին, ինչպես նաեւ 2021-ին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի քվոտաներ չի սահմանի երրորդ երկրներից Եվրասիական տնտեսական միություն ներմուծվող տավարի եւ խոզի մսի համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Որոշումը, ըստ նրա, կապված է տեղական արտադրությունը զարգացնելու մտադրության հետ։ Նա պարզաբանեց, որ Կառավարության նախորդ նմանատիպ որոշումից երկու ամիս անց տավարի միսը Հայաստանում թանկացավ 400 դրամով:

«Քվոտայի ներդրումն ավելի վաղ հանգեցրեց նրան, որ տեղական արտադրողները սկսեցին վնասներ կրել ցածր գների պատճառով, հատկապես՝ հաշվի առնելով սպառման ցածր մակարդակը: Բայց եթե գնաճի առումով իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, կարող ենք նոր առաջարկներ մշակել»,- ասաց Քերոբյանը։

  • Կիսվել: