երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Հայաստանը 2022-ի հունվար-դեկտեմբերին տնտեսական ակտիվության էական աճ է գրանցել

Հայաստանը 2022-ի հունվար-դեկտեմբերին տնտեսական ակտիվության էական աճ է գրանցել

Հայաստանը 2022 թվականի հունվար-դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվության էական աճ է գրանցել։ Այս  մասին հայտնում է Էկոնոմիկայի նախարարությունը։

Վերոնշյալ ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14.2%, իսկ դեկտեմբերին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, 12.9%։  

Ըստ Էկոնոմիկայի նախարարության՝ աճ է գրանցվել տնտեսության բոլոր ոլորտներում, ինչը պայմանավորված էր ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պահանջարկի աճով։

Արտաքին տնտեսական գործունեության առումով գրանցվել է էական դրական տեղաշարժ, մասնավորապես, 2021թ․ համեմատ՝ արտահանման աճը կազմել է 77.7%։

Առավել մանրամասն՝  հղումով:

  • Կիսվել: