Հայաստանում վեց ընկերություն ազատվել է մաքսատուրքից
«Mega Production» ընկերությունն ազատվել է ներմուծման մաքսատուրքերից։ Համապատասխան որոշումն ընդունվել է օգոստոսի 27-ին Հայաստանի կառավարության նիստում։ Ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսված կլինի նավթամթերքի արտադրության համար։
Այլ որոշումներով նույնպիսի արտոնություններ են ստացել նաև կոմպոզիտային նյութերի արտադրությամբ զբաղվող «Ռայդենա» ընկերությունը, նոր պահեստներ կառուցել մտադրող «Euroterm» ընկերությունը, շինարարական «Hama Groupа» ընկերությունը, ինչպես նաև երկու տեքստիլ ընկերություն՝ «Ամ Լյուքս Տեքստիլ»-ը և «Հայր և որդի Կնյազյաններ»-ը։



