շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայաստանում վառելիքի գնի նվազումը բացատրվում է եկամուտներն ավելացնելու բիզնեսի ձգտմամբ. ռուս փորձագետ

Հայաստանում վառելիքի գնի նվազումը բացատրվում է եկամուտներն ավելացնելու բիզնեսի ձգտմամբ. ռուս փորձագետ

Հայաստանում վառելիքի նվազումը կարելի է բացատրել նրանով, որ ընկերությունները ձգտում են ոչ թե գնի բարձրացման, այլ եկամուտների բարձրացման։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Եվրոպական-ասիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Անդրեյ Ռուսակովը։ Նա նշեց, որ բիզնեսի նպատակն է առավելագույնի հասցնել ընդհանուր շահույթը եւ գտնել հավասարակշռություն գնի եւ շահութաբերության միջեւ:

«Կարելի է հսկայական գին սահմանել, բայց վաճառել, պայմանականորեն ասած, ապրանքի ինչ-որ մի տարր, կամ վաճառել 10 տեսակի ապրանք եւ ավելի բարձր համախառն եկամուտ ստանալ»,-հավելեց տնտեսագետը:

Ռուսակովը բացատրեց, որ հավասարակշռության գինը, որը սահմանվում է, թույլ է տալիս վաճառել այն ծավալները, որոնք ապահովում են համախառն եկամտի առավելագույն չափը: «Եթե այդ գինը բարձրացվի, ապա կնվազի պահանջարկը, եւ ավելի քիչ ապրանքներ կվաճառվեն»,-եզրափակեց փորձագետը:

Հիշեցնենք, որ Հայաստանում ավտոմոբիլային վառելիքի գները վերջին ամիսներին նվազել են։ 

  • Կիսվել: