Հայաստանում ծնելիությունը աճել է, մահացությունը՝ նվազել
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է հունվար-հունիս ամիսներին Հայաստանի բնակչության ժողովրդագրության ցուցանիշները։
Ըստ այդմ, Հայաստանում 2023թ․ հունվար-հունիսին, 2022թ․ նույն ժամանակահատվածի համեմատ, 2,6%-ով աճել է ծնելիությունը։
2023թ. առաջին կիսամյակում ծնվել է 16․939 երեխա, 2022թ․՝ 16․511: Միաժամանակ, 2021թ․ նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է ծնելիության 1,8% անկում՝ 17․249 երեխա:
2023թ․ առաջին կիսամյակում երկրում մահացել է 12․472 մարդ, ինչը 15%-ով պակաս է 2022թ․ նույն ժամանակահատվածի ցուցանիշից և 24%-ով պակաս 2021թ․ վեց ամսվա ցուցանիշից։
Հաշվետու ժամանակահատվածում 110 տղային բաժին է ընկել 100 աղջիկ։