ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանում սննդամթերքի և գյուղմթերքի դեֆիցիտ չկա. Բաբկեն Թունյան

Հայաստանում սննդամթերքի և գյուղմթերքի դեֆիցիտ չկա. Բաբկեն Թունյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Բաբկեն Թունյանն իր  ֆեսյբուքյան էջում գրել է.

 

«Հասարակության շրջանում լուրեր են տարածվում, որ արտերկրից ներմուծումը արգելվելու կամ սահմանափակվելու է։ Մասնավորապես, իբր Վրաստանից գյուղմթերքի և սննդամթերքի ներմուծումն արգելվելու է։

ՆՄԱՆ ԲԱՆ ՉԿԱ։

Այնպես որ, կարող եք հանգիստ լինել. Հայաստանում սննդամթերքի և գյուղմթերքի դեֆիցիտ չկա և չի էլ լինի։
Պետք չէ իզուր խուճապ տարածել և դրանով նպաստել գյուղմթերքի արհեստական թանկացմանը»

  • Կիսվել: