շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 360 մլն դոլար. Պապոյան

Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 360 մլն դոլար. Պապոյան

Հայաստանում նախորդ տարվա հունվար–սեպտեմբերին օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են շուրջ 360 մլն դոլար, ԵԱՏՄ երկրների կողմից օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է շուրջ 58 մլն դոլար։ Այս մասին այսօր  ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ասաց ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «2023 թվականի հունվար–սեպտեմբեր ամիսներին ՀՀ տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է շուրջ 278 մլն դոլար, նույն ժամանակահատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են շուրջ 360 մլն դոլար, որից ԵԱՏՄ երկրների կողմից օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է շուրջ 58 մլն դոլար»:

Պապոյանի խոսքով՝ 2022թ ՀՀ տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 451․5 մլն դոլար։ ԵԱՏՄ երկրների կողմից օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է շուրջ 364 մլն դոլար, գլխավորապես ՌԴ-ից են այդ ներդրումները։

Նա հավելեց, որ նույն ժամանակահատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 417 մլն դոլար, որից ԵԱՏՄ երկրների կողմից օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 250 մլն դոլար։

  • Կիսվել: