երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հայաստանում ներդրվում է բժիշկների լիցենզավորման ինստիտուտ

Հայաստանում ներդրվում է բժիշկների լիցենզավորման ինստիտուտ

Հայաստանում ներդրվում է բժիշկների լիցենզավորման ինստիտուտ:

 «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար ԱԺ նիստում ներկայացրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Ավանեսյանը հիշեցրեց, որ փաթեթը ներառում է բժիշկների լիցենզավորման պահանջը: «Բնակչության բժշկական օգնության սպասարկման որակի բարձրացման առումով մեր կադրային ներուժի թե գիտելիքների, և թե հմտությունների բարձրացումը մեր ամենակարևոր խնդիրներից է»,-ասաց նախարարը:

Նա կարծում է, որ համակարգային այս բարեփոխումը պետք է նպաստի, որ բժիշկները տարեցտարի բարելավեն իրենց գործնական հմտություններն ու գիտելիքները, իսկ պետությունը լիցենզիայով ճանաչի նրանց աշխատելու իրավունքը:

«Լիցենզավորման մասին օրենքում փոփոխությունները վերաբերվում են անհատի լիցենզավորմանը: Այսինքն՝ բժիշկների լիցենզավորման ինստիտուտ է ստեղծվում Հայաստանում: 2000-ականների սկզբին ինչ-ինչ պատճառներով այս համակարգը վերացել էր: Եվ դրանից հետո բժշկի ավարտելուց հետո որևէ մեխանիզմ, գործիքակազմ չուներ պետությունը՝ հավաստիանալու նրա մասնագիտական գիտելիքների, հմտությունների և շարունակական զարգացման առումով»,-ասաց նախարարը:

Անհատական լիցենզավորումն իրականացվելու է քննական ձևով, այսինքն՝ տրամադրվելու է որոշակի հմտությունների ստուգման պարագայում: Լիցենզիաները տրվելու են 5 տարի ժամկետով: 

  • Կիսվել: