երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանում միջին աշխատավարձն ավելի բարձր է, քան Վրաստանում

Հայաստանում միջին աշխատավարձն ավելի բարձր է, քան Վրաստանում

Վրաստանի վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների համաձայն՝ 2021 թվականին Վրաստանում վարձու աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա համեմատ աճել է 9,5 տոկոսով կամ 113,5 լարիով և կազմել 1 304,5 լարի։

2022 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներով՝ երկրում միջին աշխատավարձը կազմում է 1541,3 լարի, ներկայիս փոխարժեքով կազմում է 550,5 դոլար, փոխանցում է Ալիք մեդիան:

Վրաստանի հարևան երկրներում միջին աշխատավարձը բաշխվում է հետևյալ կերպ.

Տարածաշրջանում ամենաբարձր աշխատավարձերը Ռուսաստանում են։ Ռուսաստանի Դաշնային վիճակագրական ծառայության տվյալներով՝ երկրում միջին աշխատավարձը 2022 թվականի հուլիսի դրությամբ կազմում է 62 հազար 200 ռուբլի, գրեթե 998 դոլար։

Հաջորդը Հայաստանն է, որտեղ միջին անվանական աշխատավարձն այս տարի կազմում է ամսական 223 հազար 971 դրամ, 554 դոլար:

Թուրքիայի վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2022 թվականին երկրում միջին ամսական աշխատավարձը կազմում է մինչև 10 հազար լիրա, 538 դոլար։

Տարածաշրջանում ամենացածր միջին աշխատավարձը Ադրբեջանում է՝ 731 մանաթ, 430 դոլար։

 

  • Կիսվել: