ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանում միջին աշխատավարձն աճել է 45 դոլարով․ Փաշինյան

Հայաստանում միջին աշխատավարձն աճել է 45 դոլարով․ Փաշինյան

2022 թվականի ապրիլին միջին աշխատավարձը 2021 թվականի ապրիլի համեմատ աճել է 21 000 դրամով (45 դոլար - խմբ.), իսկ 2018 թվականի ապրիլի համեմատ՝ 60 000 դրամով։ Այս մասին մայիսի 26-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելեց, որ հունվար-ապրիլին շինարարության ոլորտում աճը կազմել է 9 տոկոս, առեւտրի ոլորտում` 7,8 տոկոս, ծառայությունների ոլորտում` 23,5 տոկոս, էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում՝ 14,1 տոկոս, արտահանման ոլորտում՝ 25,2 տոկոս:

«Տնտեսական աճն առաջին երեք ամիսներին կազմել է 8,6 տոկոս։ Մենք նպատակ ենք դրել մինչեւ տարեվերջ 7 տոկոս աճ ապահովել»,- հավելեց Փաշինյանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: