երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հայաստանում կթույլատրվի արտադրական կանեփի արտադրությունն ու վաճառքը. նախագիծն ընդունվեց

Հայաստանում կթույլատրվի արտադրական կանեփի արտադրությունն ու վաճառքը. նախագիծն ընդունվեց

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց արտադրական կանեփի արտադրությունը, վաճառքը օրենքով թույլատրող օրինագիծը:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 68 կողմ ձայն:

Օրենքում փոփոխություններով թույլատրվում են արտադրական կանեփի արտադրությունը, օրինական շրջանառությունը, ներմուծումը, արտահանումը, մեծածախ առևտուրը:

Արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումն ու մեծածախ առևտուրը հանդիսանալու են լիցենզավորման գործունեության տեսակ: Նախատեսված է, որ արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումը կամ մեծածախ առևտուրը քվոտավորվելու են:

  • Կիսվել: