շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանում կրճատվել է անշարժ գույքի գործարքների թիվը․ պաշտոնյան բացատրել է պարադոքսը

Հայաստանում կրճատվել է անշարժ գույքի գործարքների թիվը․ պաշտոնյան բացատրել է պարադոքսը

2022 թվականի 10 ամիսների ընթացքում իրականացվել է անշարժ գույքի 8609 գործարք, ինչը 9,2 տոկոսով քիչ է 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանի կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պետրոսյանը։

Սակայն սա, նրա խոսքով, չի արտացոլում շուկայի իրական պատկերը, քանի որ կոմիտեն հստակ վիճակագրություն չի վարում բնակարանների վարձակալության մասով, քանի որ նման գործարքները մեծ մասամբ չեն գրանցվում։

Նա նշեց, որ դա ռիսկեր է ստեղծում վարձակալների համար։

«Հասարակական նշանակության անշարժ գույքի դեպքում պատկերն այլ է, քանի որ բոլոր գործարքները գրանցվում են։ Հասարակական նշանակությամբ վարձակալված անշարժ գույքի թիվն ավելացել է 8,6 տոկոսով, իսկ արտադրական նշանակությամբ՝ 12,6 տոկոսով»,- հավելեց Պետրոսյանը։

  • Կիսվել: