ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հայաստանում  կկայանա գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովը

Հայաստանում կկայանա գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովը

2024 թվականին ՄԱԿ ԶՀԿ Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովը կկայանա Հայաստանում: Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ 

2023 թվականի նոյեմբերի 24-ին Իսպանիայի Լա Ռիոխա քաղաքում կայացած ՄԱԿ ԶՀԿ Գինու զբոսաշրջության 7-րդ համաշխարհային համաժողովի ընթացքում Հայաստանին պաշտոնապես շնորհվել է 2024 թվականին հաջորդ՝ ՄԱԿ ԶՀԿ Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովն անցկացնելու խորհրդանշական Կարասը:

Լա Ռիոխայում կայացած համաժողովին Հայաստանը ներկայացել է ի դեմս Զբոսաշրջության կոմիտեի և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի: Համաժողովի շրջանակներում ՀԽԳՀ գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը մասնակցել է «Գինու զբոսաշրջության ազգային և տարածաշրջանային ռազմավարություններ» խորագրով պանելային քննարկմանը որպես պատվավոր խոսնակ։

  • Կիսվել: