կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հայաստանում գործում են մոտ 4 000 լիցենզավորված շինարարական ընկերություններ

Հայաստանում գործում են մոտ 4 000 լիցենզավորված շինարարական ընկերություններ

Հայաստանում այսօրվա դրությամբ գործում է մոտ 4 000 լիցենզավորված շինարարական ընկերություն։ Այս մասին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեկտեմբերի 18-ին ասել է Քաղաքաշինության կոմիտեի լիցենզավորման վարչության պետ Նշան Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ նոր օրենսդրական փոփոխությունները, որոնցով քաղաքաշինական գործունեություն իրականացնող սուբյեկտները պետք է դիմեն լիցենզիա ստանալու համար, կստեղծեն ընկերությունների եւ մասնագետների պատմություն ռեեստրի ձեւով։ Նա նշել է, որ դա, իր հերթին, հնարավորություն կտա հաճախորդին տեսնել, թե ինչ ճանապարհ է անցել այս կամ այն ընկերությունը եւ ինչ հնարավորություններ ունի այն։ «Մի կողմից՝ հաճախորդները կկարողանան ճիշտ ընտրություն կատարել, մյուս կողմից՝ կապահովվի մրցակցային դաշտ։ Դա կհանգեցնի այն բանին, որ պատվիրատուն կկողմնորոշվի ոչ միայն գնային առաջարկով կառուցապատողին ընտրելիս, այլեւ այլ չափորոշիչներով»,- նշել է պաշտոնյան։

  • Կիսվել: