ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՀՀ գնաճը հավասարվել է ԵՄ երկրների գնաճին, այն 9.9 տոկոս է. ԿԲ նախագահ

ՀՀ գնաճը հավասարվել է ԵՄ երկրների գնաճին, այն 9.9 տոկոս է. ԿԲ նախագահ

Հայաստանում գնաճը հասել է 9,9 տոկոս մակարդակի, ԱԺ-ում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Սա, ի դեպ, ԵՄ երկրների գնաճին է հավասար», - ասաց նա:

ԿԲ նախագահի խոսքով՝ իրավիճակը բավականին մտահոգիչ է:

«Երբ ռուսական կողմից նոր հայտարարություններ եղան մոբիլիզացիայի հետ կապված, տեսանք նոր մարդկանց հոսք, որն ավելացնում է  արտաքին պահանջարկի գործոնի ազդեցությունը մեր գնաճի վրա: Մենք մի բանում ենք հաստատակամ, որ անպայմանորեն պետք է բոլոր քաղաքականությունները նպատակադրենք նրան, որ մեր գնաճը զսպենք ու մյուս տարվա ընթացքում գանք թիրախին», - ընդգծեց Մարտին Գալստյանը:

  • Կիսվել: